Խառը մարտարվեստի՝ MMA-ի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում մարտի 30-ին Հայաստանի հավաքականի մարզիկները 8 մեդալ՝ 5 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ են նվաճել, հայտնում է Sportball24-ը։
Մինչև 13 տարեկանների մրցապայքարում 37 կգ քաշային Հրաչյա Թադևոսյանը և 48 կգ քաշային Դավիթ Գասպարյանը ոսկե մեդալներ են նվաճել։ Նույն տարիքային խմբի մարզիկներ 44 կգ քաշային Խաչիկ Ասատրյանը նվաճել է արծաթե, իսկ 37 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը՝ բրոնզե մեդալ։
Մինչև 15 տարեկանների մրցապայքարում 44 կգ քաշային Մեսրոպ Եղիազարյանը և 52 կգ քաշային Ժորա Մուրադյանը ոսկե մեդալներ են նվաճել, իսկ 48 կգ քաշային Էրիկ Վարդանյանը հայրենիք կվերադառնա բրոնզե մեդալով։
MMA Եվրո-2024․ հայ պատանիները մեդալներ են նվաճել
Около минуты
1 апреля