«Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջը։
«Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ» – «Փյունիկ» հանդիպումից հետո մեր ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ու հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրանքով հետաձգել խաղը, որը բավարարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Փյունիկ»-ին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Около минуты
23 прочтения
12 августа 2023