Найти тему
Հայաստանն այսօր

Տեղ համայնքում՝ որոշ տեղերում, թշնամին հետ է գնացել. Սյունիքի մարզպետ

Տեղ համայնքում՝ որոշ տեղերում, թշնամին հետ է գնացել, սակայն ասել, թե որ կետերից որտեղ, չեմ կարող, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ ինչ էլ ասի, ենթադրությունների շարքից է լինելու, քանի որ տեղում վերահսկողությունն ԱԱԾ սահմանապահ զորքերինն է, իսկ նրանք հաշվետու չեն իր առաջ: Տեղ գյուղում գտնվող ադրբեջանցիների մասին Սյունիքի մարզպետը նշեց, որ ժամանակ առ ժամանակ իրականացվում են ինժեներական աշխատանքներ։

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ մարզպետը նշեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել։ «Չի եղել այնպիսի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ»,- արձագանքեց նա։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում