Найти тему
Հայաստանն այսօր

Գրիգոր Նարեկացին տիեզերական համերաշխության օրինակ է․ Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայ աստվածաբան և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն տիեզերական համերաշխության օրինակ է անվանել։ Այս մասին հաղորդում է Vatican News-ը: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 26-ին Սուրբ Պետրոսի հրապարակում կատեխիզիկական խրատների ժամանակ:

«Գրեթե ողջ կյանքը Նարեկացին անցկացրել է վանքում և սովորել ուսումնասիրել մարդկային ոգու խորքերը, իսկ բանաստեղծությունն ու արձակը համատեղելով՝ հասել է հայ գրականության բարձունքներին»,-նշել է Հռոմի Պապը:

Ֆրանցիսկոսը հավելել է, որ հայ վանականի մեջ իրեն ամենից շատ զարմացնում է տիեզերական ներդաշնակությունը։

«Այդպես վարվեց Հիսուսը՝ իր վրա վերցնելով աշխարհի բոլոր խնդիրներն ու դժվարությունները, մարդկային բոլոր հիվանդությունները»,-ընդգծել է հոգևորականը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի պապը միջնադարյան հայ աստվածաբանին Տիեզերական Եկեղեցու Վարդապետ է հռչակել, իսկ 2021 թվականի փետրվարի 2-ին Ֆրանցիսկոս պապի հրամանագրով փետրվարի 27-ը ներառվել Է Վատիկանի հիմնական օրացույցում՝ որպես Սուրբ Նարեկացու հիշատակի օր:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц