Найти тему
Հայաստանն այսօր

Վրաստանում փոթորկի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել

Վրաստանում մեկ մարդ զոհվել է, ևս երեքը տուժել են երկրի սևծովյան ափերին մոլեգնող փոթորկի հետևանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն, Քոբուլեթիում մեկ մարդ զոհվել է, նա մեքենայում է եղել այն պահին, երբ ծառ է ընկել մեքենայի վրա: «ИнтерпрессНьюс» - ի տվյալներով՝ Բաթումում տուժել է երեք մարդ, որոնց թվում՝ մեկ անչափահաս:

Նշվում է, որ Բաթումիում, Չաքվիում և Քոբուլեթիում բազմաթիվ տների տանիքներ են քանդվել, կոտրվել են պատուհանները, փոթորիկը արմատախիլ է արել ծառերը։ Բաթումիում խաթարվել է Բաթումը և Մախինջաուրին միացնող կենտրոնական ճանապարհի երթևեկությունը, այդ հատվածում վնասվել են էլեկտրահաղորդման գծերի սյուները:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում