ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է տնտեսվարողների կողմից հարկային եկամուտները թաքցնելու հետ կապված գերատեսչության բացահայտումները։
«Իմ հորդորն է տնտեսվարողներին` ճշտված հաշվարկներ ներկայացնել, տույժերով հանդերձ սկսել վճարումներ կատարել։ Ստվերային շրջանառությունը հայտնաբերվելու է և ոչ միայն ենթադրյալ օգուտներն են կորցնելու, այլև ավելի բարդ իրավիճակում են հայտնվելու»,-հայտարարել է նա։
Նա նշել էր, որ պետք չէ փնտրել կոռուպցիոն ճանապարհներ, պետք է աշխատել օրինական դաշտում և վճարել հարկերը։ «Օրինապահ հարկ վճարելը Հայաստանում ձեռնտու է»,-հայտարարել է Բադասյանը։
Նա նաև ընդգծել է, որ իրենց քաղաքական թիմի թիրախում որևէ բիզնես չկա։ «ՊԵԿ-ը հավասար մոտեցումներով, իր լիազորությունների շրջանակներում որ դեպքում հայտնաբերի նման երևույթներ, խիստ հետևանքներ են լինելու, ինչ նախատեսված է օրենքով»,-հայտարարել է նա։
Ըստ Բադասյանի՝ չի բացառվում՝ 100 միլիարդ դրամից ավել ստվերային շրջանառություն դուրս բերվի։