Найти тему
Հայաստանն այսօր

Նախկինում գերեվարված մայորը շուրջ 20 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք է փոխանցել․ Դատախազություն

ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից հավաքագրվել և գումարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից

Դատախազությունից հայտնում են, որ Ա.Ն.-ն 2021-ին գերեվարվել է «Սև լիճ» կոչվող հատվածում։ Նա մինչև 2021 թվականի սեպտեմբերի 7-ը գտնվել է գերության մեջ՝ Բաքվի բանտերից մեկում, որտեղ գրավոր համաձայնագիր է ստորագրել՝ համագործակցելու օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:

Նշվում է, որ 2021-ի սեպտեմբերի 7-ին Ա.Ն.-ն վերադարձել է Հայաստան և 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ:

«Պաշտոնավարման ընթացքում, Ա.Ն.-ն, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ որպես վարձատրություն ստանալով 20 հազար 200 ԱՄՆ դոլար գումար»,-ասված է Դատախազության հաղորդագրության մեջ։

Մայորի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. Ա.Ն.-ին ներկայացվել է մեղադրանք: 299-րդ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործը դատարաում է։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц