Երևանում այսօր, մարտի 5-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 6-ին շրջանների զգալի մասում, 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 4-6մ/վ, մարտի 3-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ, մարտի 6-ին՝ 28-33մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5, ցերեկը՝ 6-9 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում են տեղումներ։