Ամերիկահայ Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրել առաջիկա 1-2 ամսում 907-րդ բանաձևի ճակատագիրը որոշելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մտադրության վրա, հայտնել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
«Կա՛մ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կա՛մ չի շրջանցի, և Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում։ Ավանդաբար նախագահը իր մտադրության մասին Կոնգրեսին տեղեկացնում է մինչև ապրիլի վերջ (չնչին բացառություններով)»,- նշել է փորձագետը։
««Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Դա հնարավոր է միայն անել այն դեպքում, երբ նախագահը շրջանցում է այդ օրենքը, դրա մասին տեղյակ է պահում Կոնգրեսին և կարող է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդպես էլ վարվում են ԱՄՆ բոլոր նախագահները, յուրաքանչյուր տարի՝ սկսած 2002թ.:
ԱՄՆ իշխանությունների այս որոշումը «չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից», շեշել է Սարգսյանը։ Նա հավելել է, որ դրանով է նաև պայմանավորված Ադրբեջանի լոբբիստական ջանքերը վերջին շաբաթների ընթացքում։
Փետրվարի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էին ներկայացրել Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին օրինագիծ։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում