Найти в Дзене
Հայաստանն այսօր

Starbucks-ի աշխատակիցների գործադուլը կտարածվի ԱՄՆ քաղաքներում

Starbucks սրճարանների ցանցի աշխատակիցների՝ դեկտեմբերի 20-ից 24-ն աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով հայտարարված գործադուլը կտարածվի ամերիկյան ևս երեք խոշոր քաղաքներում, հայտնել է ABC հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ դեկտեմբերի 23-ից գործադուլ կանեն նաև Բոստոնի (Մասաչուսեթս նահանգ), Դալլասի (Տեխաս նահանգ) և Պորտլենդի (Օրեգոն նահանգ) սրճարանների աշխատակիցները:

Նշվում է, որ միայն դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում Starbucks-ի 50 խանութ է փակվել։

Դեկտեմբերի 20-ին Starbucks-ի աշխատակիցների արհմիությունը հնգօրյա գործադուլ էր հայտարարել Լոս Անջելեսում, Չիկագոյում և Սիեթլում՝ պահանջելով բարելավել աշխատանքային գրաֆիկը, բարձրացնել աշխատավարձերը։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում