Найти тему
Armenia Today

Վաղը հանրահավաք կամ երթ չենք ունենալու. Սաղաթելյան

Վաղը հանրահավաք կամ երթ չենք ունենալու, ամբողջությամբ նվիրում ենք բովանդակային հարցերին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ «Վաղը մեր համար ամբողջական աշխատանքային է լինելու։

Հրապարակում տեղի են ունենալու տարբեր թեմաներով քննարկումներ, որին մասնակցելու են լինելու քաղաքական, հանրային գործիչներ, վերլուծաբաններ։ Ժամը 14։00-ին տեղի է ունենալու «Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծումները» թեմայով քննարկում, այլ քննարկումներ, ժամը 18։00-ին՝ մշակութային ծրագիր։ Վաղը երեկոյան կհայտարարենք հաջորդ մի քանի օրերի գործողությունները»,-հայտարարեց Սաղաթելյան։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц