Ձերբակալված 4 քաղացիներն ազատ արձակվեցին։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ այսօր Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակցիայի 4 մասնակից:
«Բռնված քաղաքացիներից մեկը նշեց, որ ոստիկանական մեքենայի մեջ, մինչև բաժին հասցնելը, կարմիր բերետները ձեռքերով շարունակաբար հարվածներ են հասցրել իր գլխին»,- հայտնել էր նա։
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է սկսում։ Նրանք կոչ են արել միանալ իրենց: Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Նա նաև հայտարարել է, որ չի պատրաստվում տուն գնալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք