Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել են եվրոպացի սեյսմոլոգները:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Անթաքիայից 9 կմ հեռավորության վրա և սիրիական Լաթաքիայից 75 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։
Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, երկրաշարժը ազդել է թուրքական Հաթայ նահանգի վրա։
«Երկիրը ցնցվեց ոտքերի տակ։ Շատ ուժեղ ցնցումներ են եղել, կան ավերածություններ», - հայտնել է թղթակիցը։
Իր հերթին, թուրքական իշխանությունները ճշտել են, որ երկրաշարժը եղել է 6,4 մագնիտուդով:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը նույնպես հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացել են մի քանի նահանգների բնակիչներ։
CNN Turk հեռուստաալիքը հայտնել է նաև, որ ավերածություններ կան։
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ դրանք ամենաուժեղն են 1939 թվականից ի վեր։
Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից լրջորեն տուժել է Սիրիան։