Найти тему
Հայաստանն այսօր

Թուրքիայում փլատակներից մահացած են դուրս բերել Գանայի հավաքականի ֆուտբոլիստին

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից մահացած են դուրս բերել «Հաթայսպորի» և Գանայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Աթսուին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ֆուտբոլիստին ողջ են գտել Հաթայում, սակայն գործակալ Մուրատ Ուզունմեհմեթը հերքել է այս տեղեկատվությունը։

Աթսուն 31 տարեկան էր, իր կարիերայի ընթացքում հանդես է եկել պորտուգալական «Պորտուում» և «Ռիո Ավեում», անգլիական «Էվերտոնում», «Բորնմութում» և «Նյուքասլում», նիդերլանդական «Վիտեսում», իսպանական «Մալագայում», Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդում»։  Գանայի հավաքականի կազմում անցկացրել է 60 հանդիպում, դարձել 10 գոլի հեղինակ։

Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին 7,8 և 7,7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել, որոնք ուղեկցվել են հզոր հետցնցումներով: Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 39 հազարը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում