Հետխորհրդային տարածքում ՀՆԱ-ի աճի ամենաբարձր տեմպերը սպասվում են Էստոնիայում (8.5%), Վրաստանում (7.7%) և Հայաստանում (6.5%): Նման կանխատեսում է պարունակում Արժույթի միջազգային հիմնադրամի հոկտեմբերյան զեկույցը՝համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ, փոխանցում է ТАСС-ը: Աղբյուրը նշում է, որ հետխորհրդային տարածքում աճի ամենացածր տեմպերը ԱՄՀ-ն կանխատեսում է Ղրղզստանում և Բելառուսում (2.1%): Ղազախստանի ՀՆԱ ն, ըստ հիմնադրամի փորձագետների, 2021 թվականին կաճի 3,3%-ով, Տաջիկստանինը՝ 5%-ով, Ուզբեկստանինը՝ 6,1%-ով, Ուկրաինայինը՝ 3,5%-ով: Ակնկալվում է, որ համաշխարհային ՀՆԱ -ն այս տարի կաճի 5,9%-ով, իսկ հաջորդ տարի՝ 4,9%-ով: Այսպիսով՝ հիմնադրամը փոքր-ինչ վատթարացրել է (հուլիս ամսվա համեմատ 0.1 տոկոսային կետով) համաշխարհային ՀՆԱ -ի հետ կապված կանխատեսումը 2021 թվականի համար և 2022 թվականի համար կանխատեսումը թողել անփոփոխ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հետխորհրդային տարածքում ՀՆԱ-ի աճի ամենաբարձր տեմպերը սպասվում են Էստոնիայում, Վրաստանում և Հայաստանում
Около минуты
2 прочтения
13 октября 2021