«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: IDeA հիմնադրամը տեղեկացնում է, որ բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, և «Aurora Dialogues» քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը:
2021 թ. «Ավրորայի» միջոցառումները կանցկացվեն Վենետիկում, այդպիսով «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ տեղի կունենա Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարևորության մշակութային այս կենտրոնի և «Ավրորայի» գաղափարի միջև, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ և «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Սա կլինի նաև «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո: Բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, և «Aurora Dialogues» քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը:
2020 թ. հոկտեմբերի 19-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում էր իր հնգամյակը՝ Նյու Յորք քաղաքում անցկացնելով առցանց միջոցառում, որը նվիրված էր «Ավրորայի» առանցքային գաղափարին՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»: Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակվող միջոցառման հատուկ հյուրն էր «Ավրորայի» համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը, որը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին:
«Վենետիկում կայանալիք 2021 թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումների նպատակն է հնարավորություն ընձեռել մեր հյուրերին առաջին անգամ միասին հավաքվելու այն բանից հետո, երբ ստիպված էինք մեր բոլոր միջոցառումներն անցկացնել առցանց: Անցած մեկուկես տարին ծանր էր յուրաքանչյուրի համար, մենք էլ բազմաթիվ ցավալի կորուստներ ունեցանք: Այդ իսկ պատճառով մենք ոգևորված ենք այս առիթով, որ հնարավորություն ունենք մեր երախտագիտությունը հայտնելու մեր հիասքանչ համայնքին, Վենետիկում համախմբելու մարդասիրության ոլորտի համաշխարհային դեմքերին, նրանց ծանոթացնելու տեղի հայկական ժառանգությանը և հարուստ պատմությանը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Հայկական առաջին համայնքներն այս տարածաշրջանում հաստատվել են դարեր առաջ, և նրանց հաջող զարգացման և ինտեգրման պատմությունն արտացոլում է ժամանակակից հայ ժողովրդին բնութագրող ամբողջական և բարդ ինքնությունը, ինչպես նաև նրանց համաշխարհային ազդեցությունը: Կարևոր չէ, թե որտեղ են ծնվել նրանք՝ Երևանում, թե Լոս Անջելեսում, բոլոր հայերը խորապես գիտակցում են բարության, մարդասիրության և երախտագիտության կարևորությունը, որն ամբողջությամբ արտացոլում է «Ավրորայի» գաղափարը: «
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման՝ հենվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Շատ ուրախ եմ, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա հայկական ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկում, կարևորելով մեր ներկայությունը Եվրոպայում անցած տարի ԱՄՆ-ում կայացած միջոցառման հաջողությունից հետո: «Ավրորան» շարունակում է հաջողությամբ առաջ տանել մարդասիրական մոտեցումները, և մենք անհամբեր սպասում ենք «Ավրորա» համայնքի ներկայացուցիչների հետ փառաբանելու մերօրյա հերոսներին ու արժանին մատուցելու նրանց՝ կատարած աշխատանքի համար»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Միևնույն ժամանակ շարունակվում է 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը:
Մինչև 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուներ, որոնք, ըստ նրանց, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում