Найти в Дзене
Armenia Today

Բաքուն դեռ չի ստացել խաղաղ պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի արձագանքը. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռևս խաղաղ պայմանագրի ստորագրման և պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ Հայաստանին ուղղված առաջարկությունների վերաբերյալ պատասխան չի ստացել:

«Ադրբեջանը հանդես է եկել որոշ առաջարկներով։ Սա նաև սահմանի սահմանազատման շուրջ քննարկումներ սկսելու միջոցով Հայաստանի հետ սահմանային հարցի լուծումն է։ Այդ առաջարկը բազմիցս հնչեցրել Է Ադրբեջանի նախագահը։ Ցավոք, մեր առաջարկների վերաբերյալ մենք դեռ Հայաստանից արձագանք չենք ստացել»,- ասել է Բայրամովը Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Բաքվում կարծում են, որ Երևանի նման դիրքորոշումը վնասում է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին, ինչպես նաև Հայաստանին:

«Կա մի պարզ բանաձև՝ դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի պահպանումն է։ Ադրբեջանը հենց նման դիրքորոշում ունի», – հավելել է Բայրամովը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Հայ-Ադրբեջանական Սահման #Ջեյհուն Բայրամով