Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ: ԿԸՀ-ն գտնում է, որ դիմումների պահանջները ենթակա են մերժման։ Այս մասին ՍԴ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար առաջին հերթին պետք է պարզել, թե ընտրության կազմակերպման ու անցկացման, նաև քվեարկությունների արդյունքների ամփոփման արդյունքում արդյոք տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ։ Երկրորդ՝ այդ արձանագրված խախտումները պետք է կասկածի տակ դնեն քվեարկության արձանագրված արդյունքները։ Երրորդ՝ խախտումների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման կամ բողոքի քննարկման ժամանակ արդեն հնարավոր չէ ստույգ որոշել քվեարկության մասնակիցների կամարտահայտության իրական արդյունքը»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար խախտումների հետևանքները պետք է անդառնալի բնույթ կրեն, և պետք է կորցված լինի քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը ստույգ պարզելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: Այսօր արդեն երրորդ օրն է՝ ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ՍԴ ներկայացված դիմումները ենթակա են մերժման. Տիգրան Մուկուչյան
1 минута
16 прочтений
11 июля 2021