Найти тему
Armenia Today

ԿԲ-ն կանխատեսում է 4,6 տոկոս տնտեսական աճ

Այս տարվա համար ԿԲ-ն կանխատեսում է 4,6 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով, այն 1,2-ից վերանայվել է 6,1 տոկոս, արդյունաբերության աճը 0,7 տոկոսից վերանայվել է 4,5 տոկոս։ Այս մասին հունիսի 15-ին հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, նաև արտահանման և արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով: Ծառայությունների հետ կապված՝ զբոսաշրջության ակտիվացում է նկատվում: Արտաքին հատվածից էլ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է, քան նախկինում կանխատեսում էինք: Մասնավոր սպառման դրական փոփոխություն ենք ակնկալում տարվա մեջ, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում