Найти тему
Armenia Today

Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված․ Աշոտյան

Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:  

Այս մասին Facebook-ի էջում գրել է «Պատիվ ունեմ»  դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։

«Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը:

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են «քվեարկացնել» ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր պայման է նման քվեարկության դեպքում:

Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:

Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:

Այսպիսով փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք: Ժամը 08:00-ին բացվել է 2008 ընտրատեղամաս, 479 Երևանում, 1529-ը՝ մարզերում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#«Պատիվ ունեմ» դաշինք #Արմեն Աշոտյան #Ընտրություններ Հայաստանում