Найти тему
Հայաստանն այսօր

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։

Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այս նախագծով առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։

Նախարարը ներայացրել է տվյալ փոփոխության անհրաժեշտությունը, նշելով, որ մասնագետների կողմից ներկայացված  առաջարկները նույնպես կդիտարկվեն։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում