Найти тему
Հայաստանն այսօր

Թրամփը դատի է տվել իրենից հարցազրույց վերցրած լրագրողին՝ պահանջելով 49 մլն դոլար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել երկարամյա լրագրող Բոբ Վուդվորդի դեմ, որը Թրամփի հետ հարցազրույցները հրապարակել է «Trump Tapes» անունը կրող աուդիոգրքի տեսքով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Թրամփը պնդում է, որ իր հեղինակային իրավունքները խախտվել են: Նա 49 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջել լրագրողից: Նա նախկինում Վուդվորդին անվանել «շատ ստոր» էր անվանել և սպառնացել էր դատի տալ:

Թրամփի փաստաբանները պնդել են, որ յուրացման, նախագահ Թրամփի աուդիո ձայնագրությունների մանիպուլյացիայի հիմքեր կան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

С подпиской рекламы не будет

Подключите Дзен Про за 159 ₽ в месяц