«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։
2018/19 մրցաշրջանում Օզբիլիսը կրկին վերադարձել է Նիդերլանդներ, որտեղ միացել է «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես է եկել երկուսուկես մրցաշրջան։
Օզբիլիսը 2012 թվականին է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 41 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։