ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հեռախոսազրույցը, որի ժամանակ պետք է քննարկվեր նաև Ռուսաստանից և Ուկրաինայից ռազմագերիների խոշոր փոխանակման հարցը։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ոչ, միջազգային հեռախոսազանգերի պահով փորձում ենք առաջ չընկնել, հայտարարություններ չենք անում»,- հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ չի՞ ծրագրվում երկուշաբթի Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույց, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմագերիների փոխանակման քննարկում։
Նա հավելել է, որ հասարակական կարծիքը «երբեմն չափից դուրս բուռն է արձագանքում ցանկացած ուշացումների կամ տեղաշարժերի»: