Найти тему
Հայաստանն այսօր

Մեծ Բրիտանիան Իրանից հետ է կանչել իր դեսպանին

Մեծ Բրիտանիան խորհրդակցությունների համար հետ է կանչում Թեհրանում իր դեսպանին՝ կապված Իրանի իշխանությունների կողմից Իրանի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Ալիռեզա Աքբարիի մահապատժի հետ: Նա Իրանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ուներ: Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին:

Նա հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերիի դեմ, կանչել է Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանին:

«Իրանի գործողություններին մեր պատասխանը այսքանով չի սահմանափակվի: Մենք դիտարկում ենք հետագա քայլերը»,-ասել է Քլևերլին:

Նշվում է, որ ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին Աքբարիի նկատմամբ մահապատժի մասին, որը եղել Է Իրանի պաշտպանության նախկին նախարար Ալի Շամխանիի խորհրդականը: Աքբարին մեղավոր է ճանաչվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության, ինչպես նաև կոռուպցիայի մեջ։ Ինքը՝ Աքբարին, հերքել է բոլոր մեղադրանքները  Մեծ Բրիտանիան Իրանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Աքբարիի կայացրած դատավճռի կատարումից:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում