Հունվարին հանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Բանակը համալրում են նվիրյալ տղանր, որոնք շարունակելու են ավագ եղբայրների գործը։ Նրանք շարունակելու են պաշտպանել հայրենիքն ու ապահովել սահմանների անվտանգությունը։
Վերջին երկու շաբաթների ընթացքում տղաներին զորամասերը դիմավորել են ջերմորեն և ներկայացրել զինվորական ծառայության «այբուբենը»։ Ինչպե՞ս շարք կանգնել, հրաման կատարել, կազմակերպել կենցաղը։ Սա յուրքանչյուր տղայի կյանքում նոր իրականություն է, որի հիմնական նպատակներից մեկն է կոփել ու պատանուն դարձնել ուժեղ տղամարդ։
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։