Найти тему
Armenia Today

Քննչական կոմիտեն հայտնել է թոռան կողմից տատի սպանության շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է թոռան կողմից տատի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի՝ 2004 թվականի բնակիչն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն բնակարանում բնակվող 82-ամյա տատի հետ, որի ժամանակ, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ սպանելով նրան:

Այնուհետև իրականությունը խեղաթյուրելու՝ ինքնասպանության կեղծ պատրանք ստեղծելու նպատակով, տատի դիակը տեղափոխել է ննջասենյակի մահճակալի վրա, իսկ հանցագործության գործիք դանակը դրել դիակի աջ ձեռքի դաստակի մոտ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում