Найти тему
Armenia Today

Տարեցների համար տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում ընկերության տնօրենը հափշտակել է ավելի քան 17 մլն դրամ

Պաշտոնատար անձանց օժանդակությամբ տարեցների բնակության համար խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում «Լեքսհաբ» ընկերության տնօրենը խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Ընկերության տնօրենը, լինելով 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր և տնօրեն, պատրաստել և օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ և Նախարարության պաշտոնատար  անձանց հետ  համատեղ կատարել  առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: Մասնակցելով նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, տնօրենը կազմել է մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր:

Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն: Նախարարության պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերության միջև 18 մլն 205 հազար և 18 մլն 495 հազար դրամ շուկայական արժեքով առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն 730 հազար և 26 մլն 950 հազար դրամ արժեքներով, որն էլ փոխանցվել է ՍՊ ընկերությանը: Արդյունքում՝ ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամը:

Նշվում է, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Կառավարության 2019 թվականի որոշմամբ, նախարարությանը հատկացվել է  2 մլրդ 380 մլն 457 հազար  դրամ, որից 270 մլն դրամը՝ շենքերի և բնակարանների ձեռքբերման ու կահավորման՝ այդ թվում նաև տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում