Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է գազային հանգույցի շուրջ, և որ Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի տարածքով, հայտնում է РИА Новости-ն։
«Հիմա Եվրոպան մտածում է, թե գալիք ձմռանն ինչպես իրեն ապահովի էներգիայով։ Մենք նման խնդիր չունենք։ Ավելին, պարոն Պուտինի հետ մեր վերջին հանդիպմանը պայմանավորվեցինք Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու մասին։ Ինչպես ինքն է հայտարարել, Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի տարածքով»,- ասել է Էրդողանը՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում։
Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու առաջարկի մասին ՌԴ նախագահը հայտարարել է հոկտեմբերի 13-ին՝ Մոսկվայում կայացած էներգետիկ ֆորումի ժամանակ՝ նշելով, որ այդպես հնարավոր կլինի փոխհատուցել «Հյուսիսային հոսքով» մղվող գազի կորցրած ծավալը։ «Այս որոշումը տնտեսապես իրագործելի է, բացի այդ, անվտանգության մակարդակը շատ ավելի բարձր է»,- ասել է Պուտինը։
Հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրապնդել Ստամբուլի համաձայնագիրը, Թուրքիան պատրաստ է դյուրացնել Ռուսաստանից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումը, թեև դա կարող է անհանգստություն առաջացնել մի շարք երկրների համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Պուտինի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Թուրքիայի գազային հանգույցի վերաբերյալ․ Էրդողան
1 минута
5 прочтений
19 октября 2022