Найти тему
Հայաստանն այսօր

Արցախին ԱԻՆ-ի միջոցով հումանիտար օգնություն չի փոխանցվել. նախարար

Արցախին ԱԻՆ-ի միջոցով հումանիտար օգնություն չի փոխանցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Մոտ մեկ ամիս առաջ, եթե չեմ սխալվում, հավելյալ մոտ 4 մլրդ է փոխանցվել Արցախին: Հումանիտար օգնություն Արցախին արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով չի փոխանցվել, իսկ մնացած մասով՝ չգիտեմ»,- ի պատասխան Armenia Today-ի թղթակցի հարցադրմանը՝ ասաց նախարարը:

Իսկ թե ինչու է երկրաշարժից տուժած Թուրքիային 100, իսկ Սիրիային նախ 25, հետո 30 տոննա օգնություն փոխանցվել, նախարարը նշեց, որ հումանիտար օգբնությունը տրամադրել են ըստ կարիքների:

«Տարբերությունը ոչնչով պայմանավորված չէ: Ընդհանուր առմամբ՝ երկու երկրներին միասին մոտ 180 տոննա բեռ է ուղարկվել»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա է ուղարկել ավելի քան 30 տոննա, երկրորդ անգամ՝ ավելի քան 25 տոննա օգնություն: Հումանիտար օգնություն է ուղարկվել նաև Թուրքիա:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում